Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարի հաղթողը Հայրապետյանն է

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 17 24News  

Հայրապետյան

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-րդ հուշամրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Հովիկ Հայրապետյանն, ով 9 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը միմյանց հետ կիսեցին Ռուսաստանից Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը:

Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում էին շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես էին գալիս 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս