Հովիկ Մուսայելյանը, վտանգելով կյանքը, տեղափոխել է վիրավոր զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 18 24News  

արցախ

Պաշտպանության բանակը հրապարակել է  հերոսական նոր դրվագներ։ 

Վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում դրսևորել է սառնասրտություն և, վտանգելով կյանքը, տեղափոխել վիրավոր զինծառայողներին:

Բարձր մակարդակով որակավորված բուժօգնություն են ցուցաբերել և մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարել բուժծառայության

մայորներ Նարեկ Արմենի ՄեսրոպյանըԱրմեն Ալբերտի Հարությունյանը, Գեորգի Էդուարդի Մանուչարյանը,

կամավորական Հրանտ Անդրանիկի Աշճյանը,

պահեստազորայիններ Արթուր Ալիխանի Հակոբյանը, Ալիկ Արտիկի Հայրապետյանը,

ավագ ենթասպաներ Մանուշակ Շահենի Աղաջանյանը, Կարինե Շիրինի Սահակյանը:

Մարտական դիրքում հակառակորդի գրոհը կասեցնելիս աչքի է ընկել կապիտան Սեյրան Սլավայի Գրիգորյանը:

Ինտենսիվ մարտերի ընթացքում կապիտան Դավիթ Հովհաննեսի Սաժումյանը զորամասի մարտնչող ստորաբաժանումներն ապահովել է կապով և տեսադիտարկման համակարգով:

Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանման գործողությունները և կորուստներ պատճառել թշնամական ուժերին:

Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերում թշնամու գրոհները կասեցրել և հակառակորդին մեծաթիվ կորուստներ են պատճառել

շարքայիններ  Վաղինակ Հակոբի ՍարգսյանըՍպարտակ Իշխանի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Գեղամ Արսենի Ղազիյանը,

սերժանտ Մհեր Սայաթի Գասպարյանը,

կրտսեր սերժանտ Տիգրան Սուրենի Ավանեսյանը:

Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ պատճառելով թշնամուն զգալի կորուստներ:

Փառք մեր բոլոր հերոսներին:

--00—ՄՀ