Եվրախորհրդարանը Նավալնիի հարցով հակառուսական բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

Նավալնի

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու հետ կապված բանաձև են ընդունել՝ Եվրոպական միությունից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի ավարտին, ինչպես նաև «զգալիորեն ուժեղացնել» Մոսկվայի դեմ սահմանափակումները»:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, փաստաթղթին կողմ է քվեարկել 581 պատգամավոր, դեմ՝ 50, ձեռնպահ՝ 44:

Եվրոպական խորհրդարանի միջազգային հարցերով բանաձևերը կրում են դեկլարատիվ, այլ ոչ թե պարտադիր բնույթ: Սակայն ԵՄ մյուս ինստիտուտները պետք է ականջալուր լինեն պատգամավորների կարծիքին:  

--00--ԱՀ