Աշտարակում 59-ամյա բնակիչը բերման է ենթարկվել չհրկիզվող պահարան գողանալու համար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24News   

Հունվարի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևան քաղաքի Օրբելու փողոցից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ջրվեժ համայնքի 59-ամյա մի բնակչի։

Պարզվել է՝ նա դեկտեմբերի 22-ին հարմարեցված բանալիով բացել էր Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկի դուռը և ննջարանից հափշտակել չհրկիզվող պահարան, որի մեջ եղել էին փամփշտակալ՝ որսորդական 12 փամփուշտով, և տետրեր:

Տուժողից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր:

  --00—ՄՀ