ՌԴ-ն մտադիր է ԵԱՏՄ միգրանտներին պարտավորեցնել կենսաչափական տվյալներ տալ, բուժզննում անցնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

ՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել, համաձայն որի՝ Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարտավորեցնել բոլոր աշխատանքային միգրանտներին, որոնք մուտքի արտոնագրով են մտնում Ռուսաստան, ներկայացնել կենսաչափական տվյալներ և անցնել բժշկական զննում, խոսքը վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, գրում է rg.ru-ն: 

«Կենսաչափական անձնական տվյալների միջոցով նույնականացման հնարավորության բացակայությունը էապես դժվարացնում է Ռուսաստանում մնալու անցանկալիության և երկիր մուտքը չթույլատրելու մասին որոշումների իրականացումը, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման աշխատանքը, որոնք առնչություն ունեն ահաբեկչական խմբավորումների հետ: Ի վերջո, օտարերկրացիները կարող են նոր անձնական տվյալներ օգտագործել ու դարձյալ մուտք գործել երկիր», – նշում են օրենքի նախագծի հեղինակները:

Ըստ աղբյուրի՝ օրինագծով առաջարկվում է օտարերկրյա որոշ քաղաքացիների, այդ թվում՝ անգործունակներին, հաշմանդամներին, 18 տարեկան չլրացած անձանց, 65-ից բարձր տղամարդկանց և 60-ն անց կանանց ազատել ընթացակարգերի կատարումից:

--00—ԼՄ