ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իրավապաշտպան կառույցներին կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24News  

Փայլան

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջի գրառմամբ միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով հայտնվել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու սպառնալիքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը գրառման մեջ նշել է. «Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ Կարո Փայլանին (որը հայի ժառանգ է)»։

--00—ՄՀ