Հավաքվում ենք 12։00-ից՝ ԱԳՆ-ի դիմաց․ Փաշինյանը որոշել է ժամը 12.30-ին այցելել այնտեղ․ ՀՓՇ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

unnamed.jpg

Հավաքվում ենք 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը։

«Հարգելի' հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանը որոշել է մարտի 13-ին՝ ժամը 12։30-ին, այցելել Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, նա չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել մարտի 13-ին։

Մենք էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։

Հավաքվում ենք 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)»,- նշվում է հայտարարության մեջ։

--00--ԱՀ