Պլանային ստուգումներ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

հասարակական

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռիսկի վրա հիմնված բոլոր օբյեկտներում, հիմնարկ ձեռնարկություններում և շենք-շինություններում, ՆԳ նախարարության ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգումներ:

«Պլանային հերթական ստուգումները կատարվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: Արտակարգ իրավիճակում անձնակազմի իմացությունը և պարտականություններին տիրապետելը նախքան հրդեհը և հրդեհի դեպքումն ո՛չ միայն անհրաժեշտություն, այլև պարտադիր նախապայման է:
Ծառայության տեսուչների կողմից ստուգվել են օբյեկտների տարհանման ուղիների և ելքերի անցանելիությունը, որպեսզի կողմնակի առարկաներ չլինեն: Ուղիների ցուցանակները պետք է համապատասխանեն տարհանման պլանին, որտեղ նշված են հրշեջ ծորանների և կրակմարիչների տեղակայման վայրերը:

էլեկտրական մալուխների վիճակը պետք է նորմերին համապատասխան լինի, պարտադիր է անվտանգության կանոնների նշանների և ցուցանակների առկայությունը:
Ինքնաշեն սարքավորումների առկայությունը խստիվ արգելվում է:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժնի ծառայողները ստուգումների ընթացքում գրանցում են բոլոր թերությունները, ներկայացնում պատասխանատուներին և ժամանակ տրամադրում թերությունները վերացնելու համար:
Տրված ժամանակի լրանալու անմիջապես հաջորդ օրը կատարվում է վերստուգում»:

--0--ԿԿ