Ստեփանակերտում կիրականացվի կասետային հրթիռի վնասազերծում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

հրթիռ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, ժամը 16:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ «Արցախգազ» ՓԲԸ հարևանությամբ, «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի տարածքից հայտնաբերված կասետային հրթիռի վնասազերծում: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

«Հորդորում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոս՝-911»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

--00--ԱԹ