Հայկական բեռնատարները խցանվել են Վերին Լարսի «չեզոք» գոտում․ «Սպուտնիկ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

լարս

Մոտ 11 վարորդ չի կարող հասնել Ռուսաստան, այդ մասին «SputnikArmenia»-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը:

Ըստ աղբյուրի՝ պատճառն այն է, որ ՌԴ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների վարչական խախտումներ (2020-ի հուլիսի 1-ից Ռուսաստանը որոշում ընդունեց վարչական տույժերով վարորդների մուտքն ու ելքը արգելելու մասին):

Միևնույն ժամանակ Վրաստանում ապրանքներն արդեն անցել են մաքսազերծում, ուստի դրանք հետ վերադառնալ չեն կարող: Իրավիճակից միակ հնարավոր ելքն այն է, որ Ռուսաստանից Հայաստան վերադարձող վարորդները խցանված բեռնատարների վարորդների հետ փոխանակվեն չեզոք գոտում:

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ԱԻՆ-ի, ժամը 15։00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 602 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

--00—ԼՄ