Արմեն Գևորգյանի պաշտպանը պահանջում է՝ Մարտի 1-ի գործով դատավարն իրենից ներողություն խնդրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Մարտի 1-ի գործով դատավար Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։

«Դիմել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ինձանից ներողություն խնդրելու և իմ նկատմամբ անհիմն կերպով կիրառված դատական սանկցիան չեղարկելու պահանջով»,-այս մասին հայռտնել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը սանկցիա կիրառեց Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ. պատճառը՝ փետրվարի 23-ին «չարամտորեն չի ներկայացել նիստին»:

--00—ԼՄ