«Սանիթեքը» Հայաստանի դեմ դիմում է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

սանիթեք

«Սանիթեք» ընկերությունը Հայաստանի դեմ դիմում է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց «Սանիթեք»-ի մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը՝ հավելելով, որ քիչ անց այդ մասին ընկերությունը մամուլի հաղորդագրություն կտարածի։

Հիշեցնենք, որ 2019-ին Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն լուծել էր ընկերության հետ պայմանագիրը։ Ըստ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում, դրանք «ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019-ի սեպտեմբերը»։

Քաղաքապետը պայմանագրերը խզելու համար հետևյալ հիմնավորումներն էր ներկայացրել.

1․ աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը,

2․ աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը,

3․ 2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, չորրորդ՝ պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայություն, հինգերորդ՝ գնումների մասին օրենսդրությամբ մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ, որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ։

--00—ԼՄ