Տեղազննման աշխատանք՝ 5-րդ զորամիավորումում․ ճշգրտումներ են արվել և տրվել հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

նկար

5-րդ զորամիավորման պահպանության գոտու ուղղություններից մեկում ապրիլի 1-ին իրականացվել են տեղազննման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկանում ենք ՊՆ-ի պաշտոնական կայքէջից։

նկար

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանին ներկայացվել են բարձր լեռնային տեղանքում ծառայության կազմակերպման առանձնահատկությունները, իրականացվող աշխատանքները։ Տեղազննման ընթացքում կատարվել են որոշակի ճշգրտումներ, նոր խնդիրների վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

նկար

--00—ԼՄ