Դանիան շրջանառության մեջ է դնում Covid-անձնագրեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

կորոնաանձնագիր

Դանիան Covid-անձնագրեր է դնում շրջանառության մեջ՝ հանրային վայրեր այցելելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: 

Հաղորդվում է, որ կորոնա-անձնագրեր կտրվեն պատվաստում ստացածներին, կորոնավիրուսով արդեն վարակված և առողջացածներին կամ թեստի բացասական արդյունք ունեցողներին:

Դանիայում կորոնավիրուսով հիվանդացության բարձր մակարդակով պայմանավորված` երկրում խիստ հակահամաճարակային միջոցներ են ձեռնարկվել: Գործում է հավաքների արգելքը: Փակ են վաճառասրահները, շուկաները: Սուպերմարկետներն ու որոշ խանութներ շարունակում են բաց մնալ: Հանրային սննդի կետերը նույնպես փակ են: Լողափերն ու զբոսաշրջային գոտիները հասանելի են միայն սոցիալական հեռավորության ու հիգիենայի խստագույն միջոցների պահպանման դեպքում:

--00--ԱԹ