Դանիան ներկայացնող ԵԽ պատգամավորը ԵՄ-ից ԼՂ հակամարտության դադարեցման քայլեր է ակնկալում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28  24News 

Դանիա

Եվրախորհրդարանում Դանիայի «Կարմրականաչ դաշինքը» ներկայացնող  պատգամավոր Նիկոլայ Վիլումսենը Եվրամիությունից վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ: «Հակամարտության շարունակությունը կտանի պատերազմական նոր հանցագործությունների արձանագրման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Եվրոպացի պատգամավորն իր գրառմանը կցել է Human Rights Watch-ի ուսումնասիրությունը, որում փաստեր են ներկայացված Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ: 

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

  --00—ՄՀ