Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս