Կառավարությունը ԱԺ-ից հետ է կանչել ՄԻՊ-ի անկախության երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

հասարակական

Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»,-հավելել է նա:

--0--ԿԿ