Փրկարարներն արգելափակումից 4 ավտոմեքենա են դուրս բերել

 ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 17,  24News

վթար

Ապրիլի 15-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի և ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00—ՄՀ