Ժամը 12-14-ը Դիլիջանի թունելը հոսանքազրկված է լինելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

դիլիջան

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ը, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է՝ Սևանում գտնվող էլեկտրական կայանում իրականացվող աշխատանքների պատճառով։

Նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։

--00—ԼՄ