Վթար-հրդեհ՝ Դիլիջանի թունելի մոտ. բախված ավտոմեքենաները դարձել են ոչ պիտանի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Օգոստոսի 16-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.5 կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Պապ Մ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Ս.-ի վարած «ՎԱԶ 21104» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

1

Վթարի հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, իսկ Պապ Մ,-ն, Ռուբեն Ս.-ն և վերջինիս ուղևորը՝ Տավուշի մարզի բնակիչ, 53-ամյա Կ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենաներից «07»-ը ամբողջությամբ այրվել է, իսկ «21104»-ը՝ մասամբ։ 

1

--00—ԼՄ