Դիլիջանի թունելը մինչև ժամը 13:00-ն կիսով չափ հոսանքազրկված կլինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։

Նախարարությունից վարորդներին հորդորում են լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

--00—ԼՄ