ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

նկար

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, ըստ որի՝ հայ գերիներին վերադարձնելու հայտարարություն է տարածվել։

«ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին»,-նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նաև ԼՀԿ-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Ստրասբուրգում են։ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում քննարկվել է նաև հայ ռազմագերիների, գերեվարվածների և տեղահանված անձանց Հայաստան վերադարձնելու հարցը։

--00—ԼՄ