Զինամթերքի պայթեցում է նախատեսվում Ռև, Այգեստան, Խնածախ համայնքներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

զենք

Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Օրվա ընթացքում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Ռև, Այգեստան, Խնածախ համայնքների տարածքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում:

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը և The Halo trust ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը հետախուզական աշխատանքներ են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում:

Սպասվող պայթյունների մասին ծառայությունը կտեղեկացնի հավելյալ հաղորդագրություններով:

--00—ԼՄ