Ինչո՞ւ չներեցիք Լելե Թեփեի կորուստը, բայց նորմալ եք վերաբերվում Սև լճերի կորստին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News 

սոֆյա

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ 2016 թ. Սերժ Սարգսյանը կորցրած տարածքների մասին արտահայտվեց 800 հեկտար «ոչ կարևոր նշանակության տարածքով», ոչ մեկս չներեցինք, անգամ հիմա , երբ անցել է տարիներ չենք ներում ու ամեն անգամ վերհիշում ենք: 

Երեկ իմ գործընկերն է ասել «3 կամ 5 կիլոմետր է , մի դիրք, ոչ կարևոր բան» ու այնքան հանգիստ, որ կարծես մի հատ էլ զարմացել է , թե ինչո՞ւ ենք էսքան մտահոգ , կարող ենք ուշադրություն չդարձնել, դե մի դիրք է էլի, այն էլ մարդ չի եղել եկել վերցրել են: Հարցեր.

Ինչո՞ւ մարդ չկար:

Ի՞նչ եք անում դուք, որպես վերահսկող անձ , ով ոլորտի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ և պատասխանատու է:

Ինչո՞ւ չներեցիք Լելե Թեփեի կորուստը, որն աններելի է իսկապես, բայց նորմալ եք վերաբերվում Սև լճերի կորստին՝ իմանալով դրա վտանգները:

Հարցերը շատ են, բայց էդքանն էլ մտածի լավ է:

Զուսպ մարդկանց կարոտ մնացինք»:

--00--ԱԹ