Nissan-ը Կիևյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել մայթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

հասարակական

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Մելիքսեթյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Կիևյան 7 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարին, այնուհետև՝ ծառերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս