«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Զվարթնոց

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթական անգամ հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ, որն ըստ ընթացակարգի փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար:

Ուղևորների անվտանգ և անխոչընդոտ ուղևորությունը մեր առաջնահերթությունն է»,- հայտնում են օդանավակայանից:

--00--ԱԹ