«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

քկհ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հնարավոր ներնետման մասին, փետրվարի 14-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին իրականացրել են տեղանքի զննություն։ Այս մասին հայտնում են ՔԿՀ-ից։

Արդյունքում՝ լվացքատան մերձակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել սպունգներով փաթեթավորված 5 բջջային հեռախոս և 2 USB լար։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

--00—ԼՀ