ԼՂ-ում խաղաղապահներն ավելի քան 3.5 տոննա օգնություն են փոխանցել կարիքավորներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

Ստեփանակերտ քաղաքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները հումանիտար ակցիա են անցկացրել:

Ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը փոխանցեցին բազմանդամ ընտանիքներին, փախստականներին և ներքին տեղահանված անձանց:

Ընդհանուր առմամբ, համաձայն քաղաքի վարչակազմի դիմումի, ռուս խաղաղապահներն ավելի քան 3.5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել կարիքավորներին:

Պատերազմից տուժած Լեռնային Ղարաբաղի շրջաններից և ներկայումս Ստեփանակերտում բնակվող մարդիկ կարողացան ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ և կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշիներ, գազի այրիչներ` կերակուր պատրաստելու համար, տների ջեռուցման համար տաքացուցիչներ, անկողնային պարագաներ, բարձեր վերմակներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաև անհատական ​​բժշկական պարագաներ:

Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին են հանձնել 155 տոննա հումանիտար պարագաներ ՝ ներառյալ մասնագիտացված բժշկական սարքավորումներ և առողջապահական հաստատությունների առաջնային ախտորոշիչ պարագաներ:

--00—ՄՀ