1000 + հիմնադրամը հատուցում է տրամադրել ևս 260 զոհված զինծառայողի ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

1000 +

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 260 հերոս զինծառայողների ընտանիքներ այսօր հատուցում են ստացել։

Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է․

որից 3294-ը` այս պատերազմի արդյունքում, 416 հոգին Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1406 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով։  

Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների քանակի հետ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

 --00—ՄՀ