Հայաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները քննարկել են սահմանին տիրող իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոյի հետ։ 

Վաղարշակ Հարությունյանը Շերալի Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները։ 

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցերի։ 

--00--ԱՀ