Ադրբեջանի ՊՆ-ն ասել է, թե իբրև ՀՀ սահմանին կրակոցներ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

սահման

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։

Սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

 --00—ՄՀ