Իմքայլական Արտակ Մանուկյանը որոշել է չներառվել համամասնական ցուցակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

նկար

Իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ չի մասնակցելու արտահերթ ընտրություններին

«Հարգելի՛ հայրենակիցներ, քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ՝ որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։

--00—ԼՄ