ՔՈ անդամը աթոռով չի հարվածել կուսակցություններից մեկի ներկայացուցչին․ հերքում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News

Սուրեն Սահակյան

Համացանցում շրջանառվում է վիդեո, ըստ որի ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցություններից մեկի ներկայացուցչի: Հերքում ենք նման տեղեկատվությունը: Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՔՈ ՍԴԿ Նախընտրական շտաբը։ 

«Դատապարտում ենք նման ապատեղեկատվության տարածումը:

Ցավում ենք միջադեպի առնչությամբ, որը հրահրվել է՝ խոչընդոտելով մեր իրավունքների իրացումը և առավել ևս ցավում ենք, որ այն պատճառ է դարձել որևէ կերպ դրանում մեղավորություն չունեցող մեր գործընկերոջ վնասվածք ստանալուն»,- ասված է հայտարարությունում։

--00—ՄՀ