Ստրասբուրգում հայ-վրացական մաֆիայի դեմ գործողությունների շրջանակում 10 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Աշխարհ

Ստրասբուրգում հայ-վրացական մաֆիայի դեմ գործողությունների շրջանակում 10 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Ֆիգարո-ն: 

Ըստ Ֆրանսիայի ոստիկանության հաղորդման՝ հունիսի 21-ին հայեր ու վրացիներ են, ձերբակալվել Ստորին Հռենոսի հանրային անվտանգության վարչության և Իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչության աշխատակիցների կողմից: 

Նրանց թվում են հայկական և վրացական հանցավոր խմբերի 2 պարագլուխները և նրանց օգնականները:

Նրանց ղեկավարած հանցավոր խմբերը մասնագիտացած են տարբեր տեսակի գողությունների գծով: 

--0--ԿԿ