Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Աբրահամյան

Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում, քան վրեժ, վենդետա կամ զուտ փոքր մարդու քմահաճույք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Այսպիսի գործողությունները աններելի են ու աններելի են ոչ այնքան քաղաքական, որքան միջանձնային մակարդակում։  Համարենք, որ սրանց հաջողվի այդ մարդկանց 1, 3, կամ 5 տարվա ազատազրկման ենթարկել, բա հետո՞։ 
Այս ամենը ներման ենթակա չէ և մի օր գմփալու է, ինչի փլատակների տակ ոչ միայն կապիտուլյանտն է մնալու, այլ իրավապահ մարմինների տարբեր դեմքեր, որոնցից շատերն այդպես էլ չհասկացան, որ զոհասեղանին երկիրն է, մեր պետականությունը»։

--00—ՄՀ