Արցախում նախորդ շաբաթվա համեմատ վթարները նվազել են․

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

վթար

2021 թվականի հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են ՃՏՊ դեպքերը:

2021 թվականի հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի` 6, անձնական ունեցվածքի գողության` 5, խարդախության՝ 3, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 1, թմրանյութի հայտնաբերման` 2, ապօրինի ծառահատման՝ 4, բռնություն իշխանության ներկայացուցչի՝ 1, թունավորման՝ 2, զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք:

Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Ընդհանուր առմամբ՝ Հերթապահ մասում կատարված հանցագործությունների, դեպքերի և պատահարների վերաբերյալ գրանցվել է 44 հաղորդում:

Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 28-ն արդեն բացահայտվել և ընթացքավորվել է:

Հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 22 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 18-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական:
ՃՏՊ դեպքերից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի:

 
--00—ՄՀ