Փորձում են կալանավորել այն մարդկանց, որոնք դեմ են, որ Սյունիքով միջանցք բացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Փորձում են կալանավորել այն մարդկանց, որոնք դեմ են, որ Սյունիքով միջանցք բացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Համոզված եմ, որ դատարանը կալանավորելու է Առուշ Առուշանյանին, առնվազն 1-2 ամսով, իսկ Առուշանյանը պատերազմի առաջին օրերից եղել է խրամատում։ Նույնը նաև կարող ենք ասել Մանվել Փարամազյանի մասին, որն արդեն մեկ շաբաթից ավել կալանավորված է և նրա մոտ արգելված են անգամ այցելությունները»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նա նաև ընդգծեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կկալանավորեն և դա կլինի թվով 4-րդ կալանավորումը այս շարքից:

«Հայաստանը հետընտրական փուլում դարձել է բռնապետություն և ուժային կառույցները դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարը»,- նշեց նա:

--00--ԱՀ