Քաշաթաղում ու Մարտունիում հայ-ադրբեջանական բախումների մասին լուրերը կեղծ են

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News 

Արցախի ՊԲ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում:

Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն»:

--00--ԱԹ

Տեսանյութեր