ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News
Դահուկավազքի Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոն դարձել են տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը, կանանց պայքարում՝ Կատյա Գալստյանը:
Աշոցքում եռօրյա պայքարից հետո ավարտվել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը դահուկորդները ուժերն են չափել արագավազքում: Տղամարդկանց պայքարում դահուկավազքի Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոն է դարձել Միքայել Միքայելյանը: Արծաթե և բրոնզե մեդալակիրներն են համապատասխանաբար Թադևոս Պողոսյանն ու Արտուշ Մկրտչյանը:
Կանանց պայքարում բացարձակ չեմպիոն է դարձել Աշոցքի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը, երկրորդ տեղում Աննա Ռաշոյանն է, երրորդում՝ Վարսենիկ Ավետիսյանը։
Հայաստանի առաջնության երկրորդ փուլը փետրվարին է: