Ադրբեջանական ազգանունով միգրացիոն ծառայություն դիմած հայ ընտանիքին արտաքսել են Գերմանիայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

3 անչափահաս երեխա ունեցող հայ ընտանիքը, որի անդամների իրական ազգանուններն են Մկրտչյան և Խալաթյան, ներկայացել է որպես Հասանովներ՝ Գերմանիայում բնակության թույլտվություն ստանալու գործընթացն արագացնելու նպատակով: Այդ մասին, գերմանական Wormser Zeitung-ին հղում անելո, գրում է Rusarminfo-ն։

«Ընտանիքը հույս է ունեցել, որ գերմանական ծառայությունների հարցումը Ադրբեջանում կամ Հայաստանում անպատասխան կմնա գոյություն չունեցող անուն-ազգանունների պատճառով»,- գրում է գերմանական պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ Գերմանիայից արտաքսված ընտանիքը ներկա պահին Հայաստանում է,  բնակվում է բարեկամների մոտ: Վորմս քաղաքում ընտանիքի հետ միասին տարեց կին է բնակվելիս եղել, որը ներկայացել է որպես ընտանիքի տատիկ, սակայն իրականում նրանց բարեկամը չի եղել:

Ավելի վաղ հայ ընտանիքի մասին գրել էր նաև գերմանական Wormser Zeitung պարբերականը։ Հոդվածում ներկայացված էր հայ ընտանիքի արտաքսման պատմությունը, որը դիմում էր ներկայացրել միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ ստանալու համար:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս