ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News
Համացանցում է հայտնվել տեսանյութ 1996 թվականին տեղի ունեցած 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի սպանության և մարդասպանությունը կատարողների խոստովանական ցուցմունքի վերաբերյալ։
Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրվել են նրա երկու համակուրսեցիները, որոնցից Արամ Հարությունյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման և այժմ ազատության մեջ է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել էր գնդակահարության, որը հետագայում փոխվել էր ցմահ ազատազրկման։
24News-ը ներկայացնում է տեսանյութը՝ դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերման կադրերի հատվածը հանված։