Ալիևին չի կանգնեցնի ռուսների ներկայությունը ՀՀ սահմանին, Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Ռուսների ներկայությունը մեր սահմաններին չի ենթադրում ավելի կայուն վիճակ, որովհետև, եթե այդպես լիներ, ապա Արցախում, որտեղ ևս տեղակայված են ռուս խաղաղապահներ, այսօր կրակոցներ չէին լինի։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով,  ՀՀ-ն ձգտում է տարածաշրջանում նպաստել խաղաղության ստեղծմանը, իսկ սրան զուգահեռ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։

«Մեր տարածքի համար այսօր կռիվ է գնում խոշոր խաղացողների միջև։ Մեր տարածաշրջանում վերջին շրջանում ակտիվացել է նաև Արևմուտքը, Եվրոպան և Իրանը, որոնք իրենց դեսպանների միջոցով հստակ ուղերձներ են հղել, որ ՀՀ-ն միայն ՌԴ-ին կարող է չդիտարկել որպես ռազմավարական գործընկեր։ ԱՄՆ դեսպանի այցը Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր, Իրանի դեսպանի այցը Գեղարքունիքի մարզ՝այդ թվում դիրքեր, հենց դրա վկայությունն է։ ՌԴ-ն այս ամենը տեսնում, և ինչ- որ առումով խանդով է նայում այս ամենին ու չի ուզում ՀՀ-ին իր ձեռքից բաց թողնել։ Ավելին ՌԴ-ն հասկացել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրական են և նրանց չեն կարող բաժանել, և, ըստ այդմ,  Ադրբեջանը չի կարող գնալ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ՝ թողնելով Թուրքիային», - ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԱՀ