Կութում 2 օր է` իրավիճակը կայուն է․ կրակոցներ չկան․ համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

կութ

Կութում իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին հայտնել է Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը ակտիվություն չի ցուցաբերում այս ուղղությամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի էին դիմել հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։

Ավելի ուշ՝ ժամը 18։10–ի սահմանում, արդեն Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը:  

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա, բնակիչները փորձում են պատսպարվել:

--00—ԼՄ