Ի՞նչ իրավիճակ է Կութի և Ճամբարակի ուղղությամբ. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

կութ

Սահմանամերձ Կութում իրավիճակը նորմալ է, որքան ժամանակ է՝ կրակոցներ չկան դիրքերի ուղղությամբ։ 24News-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանը։

«Դե, կարող է՝ գիշերը մեկ-մեկ օդ կրակեն, բայց տներից չեն լսվում կրակոցները։ Դուրսը պետք է մեկը կանգնած լինի, որ լսի, զանգի-ասի», - նշեց գյուղապետը։

Սահմանամերձ Ճամբարակի փոխհամայնքապետ Ռոբերտ Օհանյանն ասաց, որ առանձնապես լարվածություն չկա, սակայն հայկական դիրքերի ուղղությամբ գիշերը երբեմն ադրբեջանական կողմը գնդացիրներով, ինքնաձիգներով կրակում է։ Նա նշեց, որ վերջին ժամանակներում օդային տարածքում ԱԹՍ-ներ չեն նկատվում։

«Բայց օգոստոսին, սեպտեմբերի կեսերին երևում էին», - եզրափակեց Օհանյանը։

--00--ԱԹ