Կրակոցներ են հնչել ոչ միայն դիրքերի, այլև Կութ գյուղի ուղղությամբ. այժմ իրավիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

հասարակական

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից կրակոցներ չեն հնչում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Ինչ եղել ա, իրիկունն ա եղել, հիմա ոչ մի բան չկա, փառք Աստծո: Բնակիչների շրջանում ո՛չ զոհ ունենք, ո՛չ վիրավոր: Պոստերից տեղյակ չեմ»,-նշել է նա:

Չիտչյանը տեղեկացրել է, որ 22:00-ից հետո ադրբեջանական կողմը մոտ կես ժամ կրակել է, ապա կրակը դադարել է: Կրակոցներ են եղել նաև գյուղի ուղղությամբ:

«Բնակիչներն իրիկունը խուճապի էին մատնված, հիմա տեղյակ չեմ»,-ամփոփելով խոսքն ասել է Չիտչյանը: