Արցախի ԿԳՄՍՆ և ԿԽՄԿ միջև հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

ԱՀ ԿԳՄՍ նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Արցախի Հանրապետության բոլոր այն երեխաները, ովքեր տարրական կրթության առաջին տարին կսկսեն 2021-2022 ուսումնական տարում կստանան դպրոցական պարագաների հավաքածու (պայուսակ, գրենական պիտույքներ)։ Հայտնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Հաշվի առնելով պատերազմի առաջացրած սոցիալ-տնտեսական խնդիրները՝ նպատակն է օգնել այն ընտանիքներին, որոնք նախապատրաստում են երեխաներին դպրոց գնալու համար»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ