Նռնակով զինված տղամարդը տեղափոխվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

ոստիկանություն

Օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։

Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 34-ամյա բնակիչ։ Հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցե և պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է՝ նռնակները պայթեցնել։

 --00—ՄՀ