ՄԱԿ-ի Պարենավորման ծրագիրը դադարեցրել է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Պարեն

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ժամանակավորապես դադարեցրել Է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում «անվտանգության հարցում անվստահության պատճառով»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հռոմում ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությանը (ՖԱՕ) եւ մյուս միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում:

«ՊՀԾ-ն ժամանակավորապես դադարեցրել Է մատակարարումները հումանիտար օգնության միջանցքներով Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով: Բայց կազմակերպությունը մտադիր Է շարունակել աշխատանքը երկրում՝ հաշվի առնելով այնտեղի իրավիճակը»,- նշել են մշտական ներկայացուցչությունում:

Ավելի վաղ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Կուն Լին ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ ՊՀԾ-ն ձգտում Է շարունակելու ապահովել իր հումանիտար ծրագրերն Աֆղանստանում՝ անձնակազմի եւ գործընկերների անվանգության երաշխիքների դեպքում:

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրում կարծում են, որ Աֆղանստանում իրադրությունն «ունի հումանիտար աղետի բոլոր նշանները»:

Այնտեղ նաև նշել են, որ յուրաքանչյուր երրորդ աֆղանացին այսօր պարենի սուր կարիք Է զգում:

--00--ԱԹ