Մահացել է իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Բարսեղյանը

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 28,  24News

իրավաբան

Մահացել  է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին՝ Լորիս Մելիքով 20 հասցեում:

Ներկայացնում ենք նրա կեսնագրությունը։

Կրթությունը

1959-1962 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1967 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1970 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը

1969-1989 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս,

1989-2000 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ։

2000 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։

1990-1998 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի նախագահ։

2008 թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ՝ հինգ տարի ժամկետով։

Երկար տարիներ հայկական հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարը։

Կոչումներ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2009)

  --00—ՄՀ