Արթուր Ղազինյանը բացատրություն է տվել ՀՔԾ-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ևս հրավիրվել է ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում։ Արթուր Ղազինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ բացատրություն է ներկայացրել։

Նշենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցվել նաև Արթուր Ղազինյանին, որը ստացել էր մարմնական վնասվածքներ։ Արթուր Ղազինյանը հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննությունից հրաժարվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուք-վիճաբանության։ Մասնավորապես, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ քպական պատգամավորը նրան դիմել էր «արա»-ով, ինչին Վահե Հակոբյանը պատասխանել էր՝ «արա»-ն դու ես։

Այնուհետեւ նա ամբիոնի մոտից հեռացել էր պարզաբանման համար, ինչի ժամանակ էլ քպական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նրան հարվածել է ոտքով, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել նաեւ մյուս պատգամավորների միջև։

Վիճաբանության հետևանքով վնասվածքներ են ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Ղազինյանը։

--00--ԱԹ